• English
  • Հայերեն
Վիետնամում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • ՖԻԼԻՊԻՆՆԵՐ
  • ԿԱՄԲՈՋԱ
  • ԼԱՈՍ

ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:

07 սեպտեմբերի, 2022
ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանի մասնակցությունը  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը:
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Ս.թ. սեպտեմբերի 7-ին Վիետնամում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակներում կայացած Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի 50-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությանը: Այն անցկացվեց Վիետնամի Համաշխարհային Ժառանգության վայրերից մեկի՝ Չանգ Ան համալիրի հարակից Նին Բին քաղաքում:

Վիետնամական կողմից միջոցառմանը մասնակցում էին ՎՍՀ Ազգային Ժողովի նախագահ Վուոնգ Դին Հուեն, ՎՍՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային Հանձնաժողովի նախագահ ԱԳ փոխնախարար Հա Կիմ Նյոկը, ՎՍՀ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային Հանձնաժողովի Գլխավոր քարտուղար Մաի Ֆան Դունգը:

Միջոցառմանը հրավիրվել էին մասնակցելու Վիետնամում՝ Հայաստանի, Հունաստանի, Իտալիայի, Բուլղարիայի և Արգենտինայի դեսպանները:

Մշակութային հատվածում վիետնամցի կատարողների՝ երաժշտական ու պարային համույթների կողմից ցուցադրվեցին Վիետնամի՝ Ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում ընդգրկված տարրերի կատարումները, ցուցադրվեց փաստագրական ֆիլմ՝ համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Վիետնամի ութ տեսարժան վայրերի վերաբերյալ:

Ելույթներով հանդես եկան Օդրի Ազուլեն, Վուոնգ Դին Հուեն, Հա Կիմ Նյոկը և Նին Բին նահանգի Ժողովրդական կոմիտեի նախագահ Ֆամ Քուանգ Նյոկը:

Տիկին Ազուլեն իր խոսքում անդրադարձավ ու բարձր գնահատեց Վիետնամի գրանցած հաջողությունները կրթության ու գիտության զարգացման գործում, Համաշխարհային ժառանգության և Ոչ նյութական մշակութային ժառանգության բնագավառում ունեցած ներդրման համար: Նա նշեց, որ Վիետնամը կարողացել է այդ երկու ցանկերում իր գրանցումների միջոցով կատարել Կայուն զարգացման նպատակները՝ իրականացնելով կայուն զբոսաշրջության ծրագրեր համայնքների հետ միասին ու համայնքների համար՝ ապահովելով եկամուտներ ու կայուն զարգացում:

Վիետնամի պաշտոնյաներն իրենց ելույթներում անդրադարձան Վիետնամի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցությանը, նշելով թե որքան է երկիրը կարևորում այդ համագործակցությունը և թե ինչպիսի օգուտներ են ստացել այդ համագործակցության արդյունքում:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

N679, 73 D5C Vuon Dao,
Phu Thuong Ward, Tay Ho District, Hanoi
Հեռ.` +84 4 37585228

Վիետնամում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: